Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում գիտական լսումները շարունակվում են։
Այս անգամ քննարկման թեման համակարգային AL ամիլոիդոզն էր, զեկուցումով հանդես եկավ համալսարանական հիվանդանոցի նեֆրոլոգ, ԵՊԲՀ «Ներքին հիվանդություններ ( նեֆրոլոգիա և պուլմոնոլոգիա)» ամբիոնի դոցենտ Արմինե Սիմոնյանը։
Զեկույցում նա մանրամասն անդրադարձավ AL ամիլոիդոզի պատճառագիտությանը, կլինիկական դրսևորումներին, ախտորոշման ժամանակակից մեթոդներին, բուժման առանձնահատկություններին։
Բժիշկը կարևորեց ամիլոիդոզի վաղ ախտորոշումը, ինչպես նաև ընդգծեց, որ հիվանդության տիպավորումը իրականացվում է Հայաստանում։
Զեկույցից բացի՝ Արմինե Սիմոնյանը նաև ներկայացրեց կլինիկական դեպք։
Մյուս բանախոսը՝ բժիշկ-ախտաբան Թամարա Հարությունյանը անդրադարձավ ամիլոիդոզի տիպավորմանը, ձևաբանական փոփոխություններին։
Գործընկերների հարցերը վերաբերում էին AL ամիլոիդոզի հանդիպման հաճախականությանը, բուժման ներկայիս մոտեցումներին։
.png)